Տեսանյութեր Քաղաքականություն 

«Ես եմ կենդանեցնում, ես սատակեցնում». Վարդան Ղուկասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Չեն զգո՞ւմ, որ ես այդպիսի մարդ չեմ: Ես մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով վարչապետի հայտնի ելույթի այն հատվածի մասին, որտեղ նա խոսեց պատերին ծեփելու ու ասֆալտին փռելու մասին. «Դավիթ մարգարեն ասում է՝ «Ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի, ձեր փողերի, ձեր կուսակցության վրա: Ես թագավորը կդարձնեմ փոշի, հովիվին կսարքեմ թագավոր: Ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանեցնեմ, ես սատակեցնեմ»։ Հետո Օմար Խայամն էլ ասում է՝ «Անցորդ, ոտքդ զգույշ դիր հողին, ով գիտի, թե էն սիրուն բիբն ես կոխում դու հիմի…»: Աստծուց վախենանք ու վերջ, ես 60 տարեկան եմ, էլ ումից վախենամ: Եթե սոխ չես կերել, սիրտդ չի մրմռում»:

Ղուկասյանի խոսքերով, եթե կեղտոտություն արած լինեին, խելոք գլուխները կախած կլինեին:

Նույն շարքից