Հասարակություն 

Խմբում ծաղրել են նրան․ Հայտնի է պատճառը, թե ինչու է ուսանողը կրակ բացել քոլեջում

analitik.am

Բլագովեշչենսկի քոլեջում կրակոցներ արձակած ուսանողին քոլեջում ծաղրել են: Այս մասին պատմել է քոլեջում սովորող մի երիտասարդ՝ նշելով, որ կրակոցները սկսվել են փողոցում:

«Խմբում նրան ծաղրել են․․․ Հրաձգությունը նա սկսել է փողոցում»,-ասել է ուսանողը։

Այն բանից հետո, երբ ուսումնական հաստատությունում կրակոցներ են հնչել, բոլոր ուսանողները տարհանվել են:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում, Բլագովեշչենսկի քոլեջի ուսանողը ներխուժել է ուսումնական հաստատության և կրակ բացել համակուրսեցիների վրա։ Արդյունքում կա երկու զոհ և երեք տուժած։

Նույն շարքից