Տեսանյութեր Քաղաքականություն 

Ո՞վ է էտ աղջիկը, չեմ էլ ճանաչում, իրա մամային եմ ճանաչել. Վարդան Ղուկասյանը՝ Իմ քայլի պատգամավորի մասին

analitik.am

Ո՞վ է էտ աղջիկը, չեմ էլ ճանաչում, իրա մամային եմ ճանաչել: Մաման ինձանով ռեյտինգ ձեռք բերեց: «Ցայգ» հեռուստաընկերությունն ինձանով ռեյտիգ ձեռք բերեց, առաջ գնաց: Հիմա էս աղջիկն ուզում է իմ անունը տալով առաջ գնա: Ես նրան չեմ ճանաչում, բարև էլ չեմ տալիս, ոչ էլ ուզում եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին և հերքելով տեղեկությունները, թե սպառնացել է վերջինիս:

Ղուկասյանի խոսքերով, ինքն իրեն թույլ էլ չի տա կնոջը բան ասել. «Էտ իմ ապրելակերպը չէ»:

Հարցին, մտավախություններ չունի արդյո՞ք, որ կարող են գործեր վերաբացվել, պատգամավորը պատասխանել է, որ որևէ բանից չի վախենում. «Սերժ Սարգսյանի օրոք ամեն երեք ամիսը մեկ իմ կառույցը ստուգել են, ամեն ինչ ստուգել են: Իսկ եթե հանկարծ հիմա պետք է օդի մեջ…էնքան բաներ կա՝ բերում քցում են մարդու գրպանը, տանում են:

Ես չգիտեմ, կապրենք կտեսնենք, թե ոնց կլինի: Բայց գաղութն էլ է մեզ համար, կյանքն էլ է մեզ համար: Մարմինս կոտրեն, բա հոգիս խոմ չեն կարող կոտրիլ: Ես ոչ մեռնելուց եմ վախենում, ոչ գումար կորցնելուց: Ես այնպիսի հետաքրքիր մարդ եմ: Ես չեմ հասկանում, թե ինչու են այդքան ծանր տանում իմ խոսքերը»:

Նույն շարքից