Բարի օր Քաղաքականություն 

Գեյերը, ԼԳՑՊ են, ԼԳՄԾ են, չեմ էլ հասկանում. Վարդան Ղուկասյանը լրջանալու կոչ է անում

analitik.am

Սերժ Սարգսյանի ժամանակ ես պաշտպանեցի բոլորին, երբ ներկայացրել էին, որ իրենց դատեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:

Ղուկասյանը նշեց, որ որևէ բանից հիմա չի վախենում՝ հավելելով, որ բոլոր ճիշտ խոսողներին են քարկոծել, սակայն նրանք երկնային կյանքում ավելի լավ կյանքի են արժանանում:

«Ես հեղափոխության ժամանակ պաշտպանել եմ նրանց, սակայն հիմա հալածվում եմ այնպես, ինչպես հալածվում էի նախկին իշխանությունների կողմից: Ես չգիտեմ, կարող ա նույն մարդիկ են, ես հեչ բան չեմ հասկանում: Օր օրի ինչ-որ բաներ են բացվում»:

Խոսելով օրենքով գողերի մասին օրենքի մասին՝ Ղուկասյանը հայտարարեց, որ պետք է պատժվեն նրանք, ովքեր հանցանք են կատարել, դրան իրենք դեմ չեն. «Մենք երբեք հանցագործությունը չենք խրախուսել: Մեր ապրած կյանքն այդպիսին է եղել: Այսինքն էտ 5-7 հոգին են (նկատի ունի օրենքով գողերին) խանգարում, որ երկիրը զարգացում ապրի՞, զարմանալի է:

Այնքան խնդիրներ ունենք, թող գնան մտածեն, որ մարդիկ սոված են, հնարավորություն չունեն, աշխատավարձի ու թոշակի մասին թող մտածեն, երեխաների մասին թող մտածեն: Էնքան խնդիր ունենք, բայց ընկել են՝ գեյերը, ԼԳՑՊ են, ԼԳՄԾ են, չեմ էլ հասկանում: Էլ ուրիշ բան ու գործ չկա՞ Ազգային ժողովում: Դրա համար էլ մեկ-մեկ չեմ էլ ուզում գնալ: Զգաստանալ է պետք»:

Նույն շարքից