Հասարակություն 

Հայաստանում ոչ մի կառավարության օրոք տրանսգենդերներն իրենց այնքան լավ չեն զգացել, որ գան մեր կառավարության շենքի դիմաց թքեն մեր պետության երեսին. Գևորգ Պետրոսյան

analitik.am

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերով, նյունասեռականների և սեռափոխվածների մասին իր ներկայացրած նախագծերը, որոնք երկու օր առաջ դարձան ԱԺ պատգամավորների քննարկման հիմնական թեման, կանխարգելիչ բնույթ են կրում:

Ինչ վերաբերում հայտարարություններին, թե Հայաստանում երբեք նույնասեռականները կամ սեռափոխվածները երեխա չեն որդեգրել, հետևաբար նախագծերը գոյություն չունեցող խնդրին էին վերաբերում, Պետրոսյանը նշել է, որ դա որևէ նշանակություն չունի՝ հավելելով, որ Հայաստանում կա օրինակ Ծովահենության մասին օրենք, սակայն չկա ծով:

Նման օրենքերն ընդունվում են, որպեսզի լինի հոդված, որով հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել նրան, ով այլ երկրում զբաղվել է տվյալ գործունեությամբ. «Պետք չէ սպասել ու քայլեր ձեռնարկել խնդրի մեջ հայտնվելուց հետո: Հայաստանում ոչ մի կառավարության օրոք չի եղել այնպես, որ տրանսգենդերներն իրենց այնքան լավ զգան, որ գան մեր կառավարության շենքի դիմաց թքեն մեր պետության երեսին:

Եթե տրանսգենդերն ինքնահիացմամբ է զբաղված կառավարության շենքի դիմաց, դրանով թքում է մեր պետության երեսին: Նման բան երբեք չի եղել, չի եղել, որ համասեռամոլները մտնեն ոստիկանություն, ոստիկան ծեծեն ու անպատիժ մնան, կամ տրանսգենդերը գա ԱԺ-ում ելույթ ունենա ու ասի, թե պատմություն են կերտում»:

Պետրոսյանի խոսքերով, պետք է հարգել համամարդկային արժեքները, սակայն չպետք է մոռանալ ավանդականը պահելու մասին. «Մենք որևէ մեկի հանդեպ թշնամություն չունենք: Մենք բոլորս մեկ նավի մեջ ենք, որը գնում է դեպի խորտակման»:

Նույն շարքից