Հայաստան Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանն իմ ավագ ընկերն է, մեծ ախպերը, մեր մեջ ոչ մի խոսակցություն չէր կարող լինել. Գևորգ Պետրոսյան

analitik.am

Խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած խոսակցությունը դուրս չի եկել դահլիճից: Այս մասին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով երկու օր առաջ տեղի ունեցած հայտնի բանավեճի մասին:

«Ես պատրաստ եմ լսել, եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարց տալ ինձ, թող մոտենա ու տա: Որևէ բան չի եղել; Ես իմքայլականների շարքերում ունեմ շատ հարգելի, ավանդապաշտ մարդիկ: Խնդրում եմ սա չվերածել քաղաքական վեճի: Իմքայլականների մեջ կան շատ կարգին, արժանապատիվ մարդիկ, կարգին տղերք, որ կիսում են իմ ասած»,-ասել է Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է իրեն ձայնից զրկելուց հեռանկարին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հորդորել է ԱԺ նախագահին լավ ուսումնասիրել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը և հարցում չանել. «Երբ այդ նորմը կգտնի, ես նրան կասեմ»:

Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խոսակցությանը, Պետրոսյանը նշել է, որ վերջինս իր քաղաքական թիմի ղեկավարն է, ավագ ընկերը, մեծ ախպերը. «Մեր մեջ ոչ մի խոսակցություն չէր կարող լինել»:

Նույն շարքից