Քաղաքական 

ԱԱԾ պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ԱՊՀ անվտանգության մարմինների խորհրդի նիստին

Բելառուսի Մինսկ քաղաքում կկայանա հունիսի  5-ից 6-ը կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների  և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 36-րդ նիստը: Նիստի աշխատանքներին  կմասնակցի ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը, տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանի գլխավորությամբ:

 

Խորհրդի  36-րդ նիստում կքննարկվեն  միջազգային ահաբեկչության  և ծայրահեղականության,  միջազգային բնույթի  կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության  հակազդման,  թմրամիջոցների ապօրինի շրջանառության  և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ:

 

ԱՊՀ մասնակից երկրների  անվտանգության մարմինների  և հատուկ ծառայությունների միջև  կստորագրվի արձանագրություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  հանցավորության հակազդման վերաբերյալ  համագործակցության մասին: 

 

Նույն շարքից