Միջազգային Քաղաքականություն 

Թանկագին ընկեր, ուրախ եմ, որ կրկին հանդիպել եմ քեզ հետ․ Վլադիմիր Պուտին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայում անցկացվող Բրիքս գագաթնաժողովում բանակցություններ է վարել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:

«Թանկագին ընկեր, ուրախ եմ, որ կրկին հանդիպել եմ քեզ հետ։ Ուզում եմ նշել, որ ամռանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պետական ​​այցի արդյունքում երկկողմ հարաբերությունների շատ լավ տեմպ է ձեռք բերել: Չինաստանի և Ռուսաստանի միջև կապերն ամուր են և կայուն: Դրանք ենթակա չեն արտաքին ազդեցությունների: Դրանք հիմնված են մեր ժողովուրդների ավանդական բարեկամության, ժողովուրդների փոխադարձ հարգանքի վրա»,-ասել է Պուտինը:

Այսօր՝ նոյեմբերի 14-ին Բրիքսի գագաթնաժողովում տեղի կունենան դիվանագետների աշխատանքային հանդիպումները, այնուհետև Ռուսաստանի ղեկավարը, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի գործընկերների հետ միասին, կմասնակցի ֆորումին:

Նույն շարքից