Քաղաքականություն 

Ինչ անել, որ ԱՄՆ Սենատորի վետոն փոխարինվի դեմ քվերակությամբ․ Պարզաբանում է քաղաքագետը

analitik.am

Սենատոր Լինսի Գրահամը «վետո» է կիրառել Հայոց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Նա ներկա է եղել  Թրամփ-Էրդողան հանդիպմանը:

Նշենք, որ այս օրերին Ռեջեփ Թայյիբ Էրդողանը ԱՄՆ-ում է, քաղաքական հանդիպումներ է ունենում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Analitik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ սենատոր Լինսի Գրահամի «վետոն» ևս մեկ փորձ է ԱՄՆ Սենատում տապալել Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը և քվերակումը:

«Սենատոր Գրեհամը բավականին հաջողված փորձ է արել տապալելու բանաձևը, քանի որ վետոյից հետո կարող են Սենատում հարցը չքննարկել»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքերով ԱՄՆ 100 սենատորներից յուրաքանչյուրն իրավունք ունի վետո կիրառել, ինչի արդյունքում հարցը կամ նախագիծը կարող է դուրս գալ Սենատի օրակարգից․ «Չնայած դրան, վետոյի հաղթահարման մեխանիզմների հնարավորություններ դեռ կան, սակայն բավականին բարդ գործընթաց է»,-ասաց Սարգսյանը:

Հարցին՝ Էրդողանի, թե՞ Թրամփի կողմից է եղել վետոյի անհրաժեշտության հիմնավորումը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ «մեծ է եղել Էրդողանի դերը»:

«Բացի այն, որ Էրդողանն է ակտիվ աշխատել, թուրքական լոբբին ևս ակտիվ աշխատել էր Վաշինգտոնում, որ գոնե սենատորներից մեկը վետո կիրառի և բանաձևը ոչ թե գնա քվերակության, այլ պարզապես հարցը թաղվ»,-ասաց նա:

Սարգսյանը նաև հաղորդեց, որ Լինսի Գրահամն աշխատել է հայերի համար կարևոր նախագծերում և այժմ էլ նրա հետ աշխատանքներ կտարվի, որ գոնե վետոն փոխարինվի դեմ քվերակությամբ:

Նա նշեց, որ սենատորին ներկայացվել է, թե Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը կամ ընդունումը Սենատում ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ: Նաև նրա կողմից վետո կիրառելու անհրաժեշտությունն է  հիմնավորվել:

«Թուրքիայի նախագահն է խոսել, ուրեմն ՀՀ վարչապետը պետք է պատասխանի»,-շեշտեց Սարգսյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից