Տեսանյութեր Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը պնդում է, որ հայտնի լեզվակռվից հետո քննարկում չի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Գևորգ Պետրոսյանի հետ

analitik.am

Նիստերի դահլիճում ծավալված բանավեճից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որևէ քննարկում չի ունեցել ոչ Գևորգ Պետրոսյանի, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին Միրզոյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում:

Միրզոյանի խոսքերով, ինքը ցանկացել է տեսնել հոդվածը, որը վերաբերում է պատգամավորին ձայնից զրկելուն. «Հետո որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին, քանի որ ցանկանում եմ մնալ քննարկումների շրջանակներում: Լիահույս եմ, որ ամեն ինչ կլինի քննարկումների սահմաններում, էթիկայի շրջանակներում: Իսկ եթե չլինի օրենքը, նորմը կա: Բոլոր հետաքրքրվողներին կարող եմ առաջարկել բացել ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը»:

Միրզոյանը խոսեց նաև ԱԽ նիստերին ԱԺ նախագահի մասնակցության վերաբերյալ սահմանադրական օրենքի տապալման մասին՝ հայտարարելով, որ որևէ արտառոց բան չի եղել, եթե անհրաժեշտություն լինի, նման օրենք կրկին կբերվի:

Նա օրենքի ընդունուման տապալման հետևում իր նկատմամբ դավադրություն չի տեսնում:

Միրզոյանը նաև հայտնել է, որ հիմա էլ վարչապետի հրավերով ինքը մասնակցում է նիստերին, ուղղակի օրենքը թույլ կտար դա անել առանց վարչապետի հրավերի։

Նույն շարքից