Հասարակություն 

«Թաղելու բան չկա»․ Պետերբուրգի համալսարանի սպանված ուսանողուհու ծնողները դասախոսի տանից վերցրել են դստեր իրերը

analitik.am

Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի դասախոսի կողմից սպանված ուսանողուհի Անաստասիա Եշչենկոյի ծնողները նրա բնակարանից վերցրել են դստեր իրերը։ Այս մասին հայտնում է 78.ru-ն:

Պորտալի տեղեկություններով՝ Եշչենկոյի ծնողները Սոկոլովի բնակարանից վերցրել են դստերը պատկանող իրերը: Սպանված աղջկա հոր խոսքերով, նրանք չեն հեռանա Սանկտ Պետերբուրգից, քանի դեռ դիահերձարանից չեն վերցրել դստեր դին: Եշչենկոյի հայրը չի նշել հուղարկավորության ամսաթիվը, քանի որ, ըստ նրա, «թաղելու բան չկա»:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովը բերման է ենթարկվել նոյեմբերի 9-ին, երբ փորձել է կամուրջից նետել իր զոհի ձեռքը: Ավելի ուշ նա խոստովանել է իր մեղքը: Սոկոլովն ասել է, որ սիրային հարաբերությունների մեջ է եղել նախկին ուսանողուհու հետ և սպանել է նրան խանդի պատճառով: Նոյեմբերի 11-ին դատարանը երկու ամսով ձերբակալեց Սոկոլովին:

Նույն շարքից