Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես գիտեմ, որ սպառնալիք է եղել. Արարատ Միրզոյանը քաղաքական հայտարարություն արեց

analitik.am

Ես չեմ կարող ասել, թե ով է կանգնած եղել Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հասցեին հնչած սպառնալիքների հետևում: Ես տեղյակ եմ եղել, որ սպառնալիքներ հնչել են, ինչի մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքերով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել այդ մասին ևս մեկ անգամ խոսել՝ արդեն ԱԺ ամբիոնից. «Եթե վարչապետն անհրաժեշտ համարեց դա անել, վստահ եմ, որ դրա կարիքը կար»:

Միրզոյանը հայտնեց, որ ինքը չգիտի, թե ում կողմից է եղել սպառնալիքները, ինչ խոսվում է, ենթադրությունների հարթությունում է. «Այս մասին մենք իրավապահներին տեղեկացրել ենք: Ես կարող եմ քաղաքական հայտարարություն անել՝ որևէ մեկը չի կարող երևակայել, պատկերացնել, որ կարող է այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ և փորձել այդ ճանապարհով կանխել այն կարգավորումները, որը մեր քաղաքական ուժը մտադիր է անել օրինաստեղծ հարթության վրա»:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ինչ-որ մեկը զանգահարել է Բաղդասարյանին, հանդիպել են, ասել է, այդ ինչ-որ մեկը հորդորել է այսինչ բանը չանել, որովհետև կլինի այնինչ բանը. «Ես չգիտեմ որևէ անուն ազգաանուն, ով կանգնած է այդ սպառնալիքների հետևում»:

Նույն շարքից