Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանն ընկերներից լսել է, որ Գյումրիում Վարդան Ղուկասյանի օրոք վախի մթնոլորտ է եղել, բայց չի կարողանում կոնկրետ փաստեր հիշել

analitik.am

Ով չգիտի, թե իր քաղաքապետության տարիներին ինչպիսի վախի մթնոլորտ էր Գյումրիում: Ես սա բազմաթիվ անգամներ լսել եմ իմ ընկերներից: Ես այս պահին կոնկրետ բաներ չեմ մտաբերում, բայց գուցե մի հատ թերթենք պատմությունը, հարցնենք մարդկանց, ովքեր այնտեղ են ապրել, կոնկրետ բաներ կարող են ասվել, ես ասում եմ, որ եղել է այդպիսի մթնոլորտ: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Վարդան Ղուկասյանի քաղաքապետ եղած տարիների մասին:

ԱԺ նախագահը նաև վստահեցրել է, որ Գյումրիում այդ տարիներին եղել է պետական, հանրային միջոցների վատնման, շորթման, իշխանությունը սեփական անձի և շրջապատի շահերին ծառայեցնելու պատկեր, մթնոլորտ:

Դիտարկմանը, որ հիմա Վարդան Ղուկասյանն Ազգային ժողովի պատգամավոր է, ԱԺ նախագահը պատասխանել է, թե դա ասվում է այն մտայնությամբ, որ իրենք պետք է արգելեին ինչ-որ մեկին լինել ԱԺ պատգամավոր. «Մենք այդ իրավունքը մեզ չենք վերապահել: Մարդիկ ներկայացել են և այս կամ այն ուժի շրջանակներում ստացել են ձայն»:

Հարցին, եթե թալան է եղել, ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում, Միրզոյանը նշել է, որ լրագրողներն ունեն իրավապահների հեռախոսահամարներն ու հասցեները. «Ձեր հարցն ինձ չի ուղղված»:

Նույն շարքից