Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ խնդիր չի եղել իշխանությունների համար․ Միրզոյան

analitik.am

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ խնդիր չի եղել իշխանությունների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ այն չի եղել նաև թիվ երկու, կամ թիվ երեք, կամ թիվ հինգ խնդիր. «Մենք մեր առջև դրված թվով մի քանի տասնյակ խնդիրները լուծել ու լուծում ենք:

Եսս շարունակում եմ պնդել, որ Հրայր Թովմասյանի ՍԴ-ում գտնվելը, և ընդհանրապես ՍԴ-ի շուրջ ու ՍԴ-ում եղած մթնոլորտը ճգնաժամ է: Ես այդ բառով եմ բնութագրում»:

Խոսելով 2020 թվականի պետական բյուջեի մասին՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ բյուջեի մասին քննարկումները դեռ ընթանում են, ինքը դեռ չի հասցրել լսել ընդդիմության տեսակետը. «Ենթադրաբար պետք է դեմ լինեն: Գրեթե բանաձևային ձևով է գործում՝ ընդդիմությունը միշտ դեմ է բյուջեի նախագծին»:

Նույն շարքից