Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին և հավելելով, որ այսօր ներկայացված թեզերը, որոնց շուրջ ընթանում են հայտնի գործողությունները, համընկնում են իր պատկերացումներին. «Օրինակ Եկեղեցու պատմության առարկայի մասին ես առիթ եմ ունեցել խոսել նաև Էջմիածնում հոգևոր խորհրդի անդամների ներկայությամբ: Համաձայնել ենք կամ չենք համաձայնել, բայց քննարկել ենք»:
«Հրաժարականի պահանջի համար հիմք բացարձակապես չկա: Ավելին ասեմ՝ այսպես ասած դասադուլ կամ գործադուլ անող կամ հրաժարական պահանաջող էտ մարդկանց թվում իրականում մարդիկ են, ովքեր ունեն խիստ ընդգծված ու շատ հեշտ ապացուցելի կուսակցական կամ եթե ոչ կուսակցական, ապա շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնելու մասով ճանապարհ անցածներ: Այս հրաժարականի պահանջը պայմանավորված է մեծամասամբ այդ քաղաքական կապերով, քաղաքական ենթատեքստով: Իսկ մնացածը զուտ պատրվակ է այս հարցն առաջ քաշելու համար»: