Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք ունենք կնոջը նվաստացնելու ավանդույթ. Արարատ Միրզոյան

analitik.am

Իսկ ո՞վ ասաց, որ ես ավանդապահ չեմ, կամ՝ բազմաթիվ հարցերում պահպանողական: Հիմա պետք է խոսենք այն մասին, թե ինչ է ավանդույթը, որ ավանդույթը լավ կլինի պահել, որն է իրեն սպառել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքերով, պետք է հասկանալ, թե մեր ավանդույթներից որն է քրիստոնեական, որն է իսկապես հայկական, որն է մեր կենցաղ մտել մի քանի հարյուրամյա իսլամական ազգի տիրապետության պատճառով. «Պետք է հասկանալ, թե որ ավանդույթն է հայկական, որը մոնղոլական կամ արաբական:

Մենք հիմա կենցաղում ունենք ավանդույթներ, որոնք ամենևին էլ հայկական չեն, օրինակ՝ կնոջ դերի ցածրացումը, կամ զանազան իրավիճակներում կնոջ նվաստացումը, կնոջ նկատմամբ բռնության իրավունքը:

Ես խորապես վստահ եմ, որ սա ընդհանրապես հայկականության հետ կապ չունի, և ներմուծված է դրսից: Բայց կա այդպիսի վատ ավանդույթ:

Ավանդույթն ի վերջո կրակի փոխանցումն է, ոչ թե մոխիրի երկրպագումը:

Մի հատ պետք է հասկանանք, թե ավանդույթից ինչն է լավ, ինչը վատ, ինչից պետք է ձերբազատվենք: Ի վերջո, եթե որևէ բան աշխարհում չփոխվեր, մարդկությունը կշարունակեր քարանձավում հում միս ուտել: Զարգացումն ու ավանդույթը չպետք է հակասության մեջ լինեն, պետք է սինխրոնիզացվեն»:

Նույն շարքից