Տեսանյութեր Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը չպատասխանեց՝ փոխվարչապետի պաշտոնից հրաժարվելու դիմում գրել է, թե՝ ոչ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով դատախազության կողմից ուսումնասիրվող հրապարակման մասին, ըստ որի ինքը միաժամանակ զբաղեցրել է և՛ ԱԺ նախագահի և՛ առաջին փոխվարչապետի պաշտոնները, հայտարարեց, թե հիշում է, որ միայն գնում էր կառավարության աշխատասենյակ և աշխատավարձ ստանում էր առաջին փոխվարչապետ աշխատելու համար. «Կարծում եմ, որ իրավաբաններից պետք է հարցնել մանրամասները: Ինձ իրավաբանները հավաստիացրել են, որ որևէ իրավական խնդիր չկա»:

Հարցին՝ դիմում գրել է արդյո՞ք առաջին փոխվարչապետի պաշտոնից հրաժարվելու համար, Միրզոյանը չպատասխանեց. «Շատ իրավաբանական հարց է, գուցե իրավաբանների հետ խոսեք: Ինձ վստահեցրել են, որ որևէ խնդիր չկա»:

Դատախազությունից Արարատ Միրզոյանի հետ դեռ չեն կապվել այս հարցի մասով:

Նույն շարքից