Հասարակություն 

Ջոն Լենոնի այրին հայերեն արտահայտություն է հրապարակել իր էջում

analitik.am

«The Beatles»-ի անդամներից Ջոն Լենոնի այրին ՝ Յոկո Օնոն, ֆեյսբուքյան իր էջում պաստառներ է հրապարակել, որոնց վրա տարբեր լեզուներով արտահայտություններ են գրված եղել:

Պաստառներից մեկի վրա էլ հայերեն գրություն է եղել «Պատերազմն ավարտված է, եթե դու ուզում ես այդ» (War is over, if you want it!):

1969 թվականին Լենոնն ու Օնոն «War Is Over!» կարգախոսով պաստառներ էին տարածել ամբողջ աշխարհում: Նրանք պացիֆիստ էին և այդկերպ ցանկանում էին կոչ անել աշխարհին վերջ տալ բոլոր պատերազմներին: Արդեն 1971 թվականին այս արտահայտությունը դարձավ  «Happy Xmas (War Is Over)» սինգլի հիմքը:

Նույն շարքից