Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայի Պաշտպանության նախարարը Ռուսաստանին թշնամի է անվանել

analitik.am

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկը Ռուսաստանին թշնամի է անվանել և կոչ արել անել ամեն ինչ՝ ՆԱՏՕ-ի հետ Նեզալեժնիի ինտեգրման համար։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«2014 թվականից ես հասկացա, որ թշնամու անունը բաղկացած է 8 տառից՝ Ռուսաստան ... Եթե թշնամին Ռուսաստանն է, ապա նա խոսում է միայն զենքի կամ փորձառու դիվանագետների լեզվով»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Զագորոդնյուկը նաև ասել է, որ Ռուսաստանի հետ անհնար է ֆինանսական և տնտեսական հարաբերությունները, և կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան բոլոր մակարդակներում ինտեգրվի ՆԱՏՕ-ին: Նախարարի խոսքով՝ այդ խնդիրներն ինքն անձամբ պահում է վերահսկողության տակ։

Նույն շարքից