Հասարակություն 

Մարիա Զախարովան կիսվել է Հայաստան կատարած վերջին այցից ստացած տպավորություններով

analitik.am

Մոսկվայում իր ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կիսվել է Հայաստան կատարած վերջին այցից ստացած տպավորություններով:

Նա մասնավորապես նշել է, որ Հայաստան կատարած այցը, ինչպես միշտ, իրեն շատ դուր է եկել. «Ընդունող կողմը հիանալի մտահաղացում ուներ. կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ելույթ ունեցան երկու երկրների արտգործնախարարները: Ցուցահանդեսը նվիրված էր Հայրենական պատերազմում ընդհանուր հաղթանակին: Դրանով սկսվեց այցը, այն նաև հաղթանակով ավարտվեց»:

Զախարովան խոսել է նաև այցի որոշ արդյունքների մասին:

Նույն շարքից