Հասարակություն 

Դուրս էկեք ուրիշների անկողիններից, միամիտ սերմնաժայթքումը ձեզ էլ կկպնի. Սոս Ջանիբեկյանը՝ Դալուզյանի ֆիլմի մասին

analitik.am

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր էջում գրում է.

«..իսկ կրոնական և համասեռամոլության թեմաներով խոցել ներկայիս կառավարությանը և դա զենք սարքել, սիրելի հակահեղափոխականներ դա հարված է գոտկատեղից ներքև, մենք հայաթում նման կերպ կռվողներին, հայհոյում էինք:

Իսկ ժողովուրդս երևի չի իմացել կամ շատ շուտ ա մոռացել, որ նախկին կոռումպացված պաշտոնյաները, թալանելուց, լափելուց, մարդ սպանելուց կամ ծեծելուց հետո, գեռայինի կամ այլ ուրիշ թմրանյութերի ազդեցության տակ, կոմայգիով էին անցնում մինչև իրենց «սուրբ», «քրիստոնեական» և ադաթական տուն վերադառնալը:

Քանի տարի նախկին կառավարության օրոք կոմայգին զբաղվեց իր գործունեությամբ և քանի տարի հովանավորվելով նախկին անհայտ պաշտոնյանների կողմից, ոստիկանների «օրինապահ» գործունեությանը, արգելք հանդիսացավ:

Հայ Չեմպիոնի մասին ֆիլմը 10 % հովանավորելը, ոչ մի բան չի քարոզում: Վաղը կարող է Փարաջանովի մասին ֆիլմ հովանավորելու առիթ ստեղծվի, ի՞նչ ենք անելու, փորփրելու ենք նրա անձնական նախասիրությունները անկողնում, թե՞ ստեղծագործական հանճարեղ ուղղիին ենք ծանոթանալու:

Դուրս էկեք ուրիշների անկողիններից, միամիտ սերմնաժայթքումը ձեզ էլ կկպնի:

մի խոսքով...

իմաստություն և համբերություն»:

Նույն շարքից