Հասարակություն Տեսանյութեր 

Եթե այդքան շատ եք սիրում Ջոկերին, ինչո՞ւ չեք սիրում Սոկոլովին․ Մեդինսկին Սոկոլովին համեմատել է Ջոկերի հետ /Տեսանյութ/

analitik.am

ՌԴ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Սանկտ Պետերբուրգի նախկին դասախոս Օլեգ Սոկոլովին, ով սպանել և մասնատել է իր ուսանողուհուն, համեմատել է Ջոկերի հետ։ Մասնավորապես, նախարարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցածի շուրջ բարձրացված աղմուկը նման է Խոակին Ֆենիքսի դերակատարմամբ հայտնի հոգեբանական թրեյլերի թողարկումից հետո բարձրացած աղմուկին։

«Ժամանակին բոլորը հարցնում էին Ջոկերի մասին, հիմա՝ Օլեգ Սոկոլովի մասին: Ես կցանկանայի պատասխանել. Եթե այդքան շատ եք սիրում Ջոկերին, ինչո՞ւ չեք սիրում Օլեգ Սոկոլովին»,-լրագրողներին ասել է Մեդինսկին:

Ավելին, նախարարը ցավակցել է ԶԼՄ-ներին, որոնք մշակութային ֆորումի ընթացքում հարց են ուղղել Սոկոլովի մասին՝ «մարդկային ողբերգությունը դարձնելով շահարկման առիթ»:

Նույն շարքից