Հասարակություն 

Պոզներն անվանել է այն գիրքը, որն ամենաշատն է ազդել իր աշխարհայացքի վրա

analitik.am

Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն ասել է, որ իր աշխարհայացքի վրա հիմնականում ազդել է Ալեքսանդր Դյուման և իր «Երեք հրացանակիրներ» վեպը: Վերջինիս խոսքերը մեջբերվել են «Познер Online» կայքում, փոխանցում է Լենտան։

Պոզների խոսքերով, Դյուման առաջին մարդն է, ով իր վրա էական ազդեցություն է ունեցել, լրագրողն այդ ժամանակ հինգ տարեկան է եղել, գիրքը բարձրաձայն է ընթերցել․ «Երեք հրացանակիրները հսկայական դեր են խաղացել իմ աշխարհայացքի վրա»,-ասել է Պոզները։

Գրողի արժեհամակարգի վրա ազդել են նաև այլ գրողներ և պատմական գործիչներ: Օրինակ՝ Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը, ամերիկյան պետության երրորդ ղեկավար Թոմաս Ջեֆերսոնը և 20-րդ դարի կեսերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։

Նույն շարքից