Քաղաքականություն 

Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարարությունից ցավակցություն են հայտնել Սիրիայի հայ կաթոլիկ համայնքին՝ Ղամիշլիում տեղի ունեցած հայ հոգևորականների սպանության կապակցությամբ:

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Սիրիայի հայ համայնքին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում բրիֆինգի ժամանակ:

Նա նաև նշել է, որ սիրիական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներում քրիստոնյաների նկատմամբ շարունակվող  բռնությունը և ահաբեկչական գործողությունները առաջացնում են մեծ վրդովմունք:

Նույն շարքից