Հասարակություն Մշակույթ 

Հայ ջութակահարուհին դարձել է ԱՊՀ «Դեբյուտների համագործակցություն» մրցանակի դափնեկիր

analitik.am

Մյունխենի կոնսերվատորիայի ուսանողուհի, ջութակահարուհի Դիանա Ադամյանը դարձել է ԱՊՀ «Դեբյուտների համագործակցություն» մրցանակի դափնեկիր:

«Դափնեկիր են դարձել ԱՊՀ երկրների մշակութային 8 գործիչ, որոնց ստեղծագործական նվաճումները նշանակալի ներդրում են ունեցել արվեստի տարբեր տեսակների զարգացման և համընդհանուր ճանաչման հարցում», - հայտարարել են ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մասնակիցները:

2012 թ. Հայաստանը ներկայացնող Դիանա Ադամյանը դարձել է «Արծաթե Շելկունչիկ-2012» մրցանակի դափնեկիր: 2012 թ. նա նաև արժանացել է Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի անվանական գրանտին: 2015 թ. Դիանա Ադամյանը մասնակցել է Չայկովսկու անվան IX միջազգային երիտասարդական մրցույթին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:

Նույն շարքից