Հասարակություն Մշակույթ 

Արմեն Ջիգարխանյանի ընկերը ժխտել է նշանավոր դերասանի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու մասին լուրը

analitik.am

Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հայտնել է, որ դերասանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում հիվանդանոցում և շուտով տանը կլինի։

Նա ժխտել է տարածված այն լուրը, թե Ջիգարխանյանին հոսպիտալացրել են քրոնիկ հիվանդությունների սրման հետևանքով և տեղափոխել վերակենդանացման բաժանմունք ծանր վիճակում։

«Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժանմունքում չէ։ Նա ամեն երկու-երեք ամիսը մեկ հետազոտվում է։ Ձմեռը մոտենում է, որոշել ենք ամեն դեպքում հետազոտվել։ Երկու-երեք օրից տանը կլինի»,- պատմել է Սողոմոնյանը։

Նույն շարքից