Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն ինչ անում է, որպեսզի երկու երկրների միջև գոյություն ունեցող հարցերը լուծվեն՝ Թուրքիայի ազգային հետաքրքրությունները հաշվի առնելով:

«Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ից ЗРК Patriot ռազմական տեխնիկան ձեռք բերելու պատրաստակամության մասին: Սակայն ռուսական ЗРК С-400 համակարգն ամբողջությամբ գնելուց հրաժարվելու առաջարկը Անկարան համարում է իր  ինքնիշխան իրավունքների սահմանափակում», - ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, թե իբր ԱՄՆ նախագահին և Սպիտակ տանն իրեն հանդիպած սենատորներին մանրամասնորեն տեղեկացրել է  Օսմանյան Թուրքիայում 1915 թ. կատարված իրադարձությունների մասին:

Նույն շարքից