Քաղաքականություն 

Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծումը Միլոնովը համարում է խայտառակություն

analitik.am

Ռուսաստանի պետդումայում դատապարտել են պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի՝ Ռուսաստանի Արմավիրում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու արարքը:

«Անկեղծ ասած՝ ես ենթադրում եմ, որ մարդկանց մեծամասնությունը կտրականապես դեմ է նման արարքին: Կարծում եմ՝ նման արարքները ցույց են տալիս, որ ազգայնամոլ կարող է լինել ցանկացած մեկը: Եվ նույնիսկ այն մարդը, որն իր տեսանկյունից լավ գործ է ուզում անել, սակայն իրեն ավելի վատ է պահում, քան ազգայնամոլները», - ասել է պատգամավոր Վիտալի Միլոնովը:

Միլոնովի խոսքով «հուշարձանների դեմ պայքարելը խայտառակություն է»:

Նույն շարքից