Չինաստանի Շենչ-Ժեն քաղաքի բնակչուհին կուրացել է ձախ աչքից, քանի որ չափից շատ է գործածել սմարթֆոն:
Աղջիկն ամբողջ գիշեր խաղացել է սմարթֆոնով, իսկ առավոտյան արթնացել է և հասկացել, որ ձախ աչքով ոչինչ չի տեսնում: Ակնաբույժը նրա մոտ ռետինոպաթիա է ախտորոշել՝ մեկնաբանելով, որ աչքի ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով արյունատար անոթները պայթել են:
Լազերային վիրահատությունից հետո աղջկա տեսողությունը վերականգնվել է: