Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը հայտարարել է, որ դեռևս չի նախատեսում Թրամփի հետ հանդիպել

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռևս չի նախատեսում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Պուտինը կարծում է, որ Հաղթանակին օրվա 75-ամյակի առթիվ Թրամփի այցելությունը Մոսկվա ճիշտ քայլ կլինի անգամ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի տեսանկյունից:

«Ինչ վերաբերում է Մոսկվայում մայիսի 9-ին… Ես կարծում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ երկրի առաջնորդի այցը, ով նույնպես նշանակալի ներդրում է ունեցել նացիզմի դեմ պայքարում, նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում ճիշտ քայլ կլիներ», - ասել է Պուտինը լրագրողների հետ զրույցում:

Նույն շարքից