Հասարակություն 

Ես կասկածում էի, որ նա մարդ չէ. Փաշիկ Ալավերդյանը՝ Մելինե Դալուզյանի մասին

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ զրուցեցինք վերջին օրերի ամենաթեժ թեմայի մասին՝ Մել Դալուզյանի եւ նրա մասին նկարահանվող ֆիլմի մասին։ Մեր զրույցի ողջ ընթացքում նախկին մարզիկը հիմնականում մենախոսում էր, այդ ընթացքում արտասանեց Սևակից, Համո Սահյանից ու սեփական բանաստեղծություններից հատվածներ, բարկացավ իմ վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա և օգտագործեց որոշ ոչ թերթային արտահայտություններ, որոնք մասամբ խմբագրել ենք։ Զրույցի ընթացքում նա այնքան բարկացավ, որ թվաց՝ կաթված կստանա։

Հիշեցնենք, որ հայ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը (Մել Դալուզյան) Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Միջազգային ասպարեզում Հայաստանը նա սկսել է ներկայացնել 2006 թվականից: 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն է, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիր է։ 2006 ու 2010 թվականներին աշխարհի առաջնությունների բրոնզե մրցանակակիր է։ 2012-ին մասնակցել է Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին, սակայն արդյունք չի գրանցվել՝ գրավել է 14-րդ հորիզոնականը։ Վերջին անգամ մասնակցել է 2014 թ. ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 10-րդ տեղը: Տրանսգենդեր ատլետը  քաղաքական ապաստան է ստացել և 2016-ից բնակվում է Նիդերանդներում

-Փաշիկ Ալավերդյանի հե՞տ եմ խոսում։ 

-Միանշանակ։

-Մելինե Դալուզյանի հետ կապված․․․

-Վայ ամա՜ն Աստված․․․ ինչ եք ուզում ինձնից․․․ ձեր վարչապետն ասաց՝ ես նրա տերն եմ, պատին կծեփեմ, եթե որևիցե մեկը հակառակ բան ասի։ Գնացեք ձեր վարչապետից հարցրեք։

-Հիմա քննարկվում է՝ Մելինե Դալուզյանը որակավորումից զրկվել է, քանի որ դոպի՞նգ է ընդունել, թե՞․․․

-Իհարկե, դոպինգ․․․ իյա․․․ միանշանակ․․․  «Ստանազանոլ», որը կոչվում է տղամարդու հորմոն, (կանացի հորմոն պրոգեստերոնին հակազդող  և դոպինգ համարվող պրեպարատ է)։

-Փաստորեն․․․

-Փաստորեն ես չգիտեմ, գնացեք ձեր վարչապետի հետ ձեր հարցերը լուծեք։ Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթ եմ ստացել Միզազգային օլիմպիական կոմիտեից, որ էդ աղջիկն օգտագործել է չթույլատրվող նյութ։ Սրանից հետո մեռել է, նա իմ համար էլ չկա՜,  ես չունեմ իր հետ կապ, ես չգիտեմ իրեն, ես չե՜մ ճանաչում․․․ ինքը փոխել է անուն-ազգանուն, ինքը փոխել է իր հայրենիքը, մայրենիքը, կնքամայրը, կնքահայրը․․․ ես չգիտե՜մ․․․

-Իսկ այն ժամանակ, երբ կին էր․․․

-Չգիտե՜մ, չգիտե՜մ, ես չեմ նայել․․․ոնց էդքան բանը չեք հասկանում․․․

-Բայց բժշկական կամիսիա չկա՞ր․․․

-Ես կամիսիա չունե՜մ, հետազոտելու իրավունք չունեմ էդ աղջնակին։

-Բայց կասկածներ չունեի՞ք։

-Ես կասկածում էի, որ նա մարդ չէ։ Էությամբ։ Մինչևէ էսօր էլ նա մարդ չէ՝ որպես կին ու աղջիկ։ Իսկ իր հետ շփվողներն ավելի վատ մարդիկ են, քան ինքը»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից