Հայաստան Քաղաքականություն 

Արցախ հարսանիքի մեկնած Նիկոլ Փաշինյանը գաղտնիք է բացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Արցախ՝ հարսանիքի մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահական ընտրությունների 2 հավակնորդի՝ Մասիս Մայիլյանի և Արայիկ Հարությունյանի հետ։

Եռակողմ հանդիպումից հետո երկու թեկնածուի կողմնակիցներն էլ հայտարարում են, որ Փաշինյանն ասել է իր թեկնածուի անունը, բայց հորդորել է այսուայն կողմ չշեփորահարել։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի համակրանքը Հարությունյանի կողմն է, ինչը, թերևս, նաև վերջինիս ռեյտինգով է պայմանավորված։ ՀՀ վարչապետը չէր ուզենա հերթական անգամ «ստավկա» անել պարտվող թեկնածուի վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից