Հասարակություն Տեսանյութեր 

Տղամարդը դանակահարել և հրկիզել է 47-ամյա գործարար կնոջը հայհոյելու համար /Տեսանյութ/

analitik.am

Իրկուտսկի շրջանում ավարտվել է 31-ամյա տեղի բնակչի նկատմամբ քննությունը, ով մեղադրվում է գործարար կնոջ սպանության մեջ: Այս մասին հայտնում է Լայֆը։

Քննության համաձայն՝ այս տարվա մայիսի 27-ին, տղամարդն Ուստ-Իլիմսկում սգո սրահում աշխատող 47 ամյա կնոջը դանակի մի քանի հարված է հասցրել, ավտոմեքենայով տարել մոտակա անտառ և հրկիզել ավտոմեքենան, որի մեջ եղել է կինը։

Մեղադրյալը հայտարարել է, որ գործարար կնոջը սպանելու պատճառը եղել է իր հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները։

Հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով: Գործն ուղարկվել է դատարան։

Նույն շարքից