Սոյուզմուլտֆիլմը կթողարկի «Դե սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներy: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումի ժամանակ հայտարարել է կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ «Սոյուզմուլտֆիլմ»-ը ստեղծելու է 26 նոր սերիա՝ ի պատիվ մուլտֆիլմի հերոսների 50-ամյակի: Սլաշչևան նաև ասել է, որ առաջին սերիան թողարկվելու է 2020 թվականի ամռան սկզբին: Փոխվարչապետ Օլգա Գոլոդեցն իր հերթին թողարկումն անվանել է նվեր երիտասարդ սերնդին:
Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումն անցկացվում է նոյեմբերի 14-ից 16-ը: Այս տարի ֆորումի թեման է «Մշակութային կոդերը գլոբալիզացիայի համատեքստում»: