Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Մոսկվայում բոլորը ցնցված են. Ով էր սպանված Աշոտ Բոլյանն ու ով է հայտնաբերել նրա դին /տեսանյութ/

analitik.am

Մոսկվայում թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության կրակոցները հարևանները չեն լսել, ինչը վկայում է այն փաստի մասին, որ քիլլերն օգտագործել է խլացուցիչով ատրճանակ: 40-ամյա Աշոտի դին հայտնաբերել է հարևանը, ով էլ զանգահարել է ոստիկանություն:

«Комсомольская правда»-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է Աշոտի ամենագնացը, որի վրա ծաղիկներ կան դրված:

Քիլլերին տաք հետքերով բռնել չի հաջողվել: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մարդասապանը պրոֆեսիոնալ է: Այսպիսի հանցագործություններ բացահայտելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ինչպես ասում է փաստաբան Կարեն Ներսիսյանը, պետք է փնտրել նրան, ում ձեռնտու է այս սպանությունը. «Անձամբ ես նույնիսկ վարկածներ չունեմ»,-ասել է նա:

Պարբերականը գրում է, որ Աշոտը հարգարժան մարզիկ էր, ով ծնվել և մեծացել է ոչ հարուստ ընտանիքում՝ ամեն ինչի հասնելով աշխատանքի շնորհիվ: Մոսկվայի հայերը նրան հարգում էին, հիմա բոլորը ցնցված են:

Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Բոլյանը հանդիսանում է այն անձը, ով կազմակերպել է օրենքով գող Անդիկի սպանությունը:

Նույն շարքից