Միջազգային Քաղաքականություն 

Ճիշտ մոտեցում է․ Պուտինը խոսել է Նազարբաևի առաջարկի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի և իր միջև հանդիպում կազմակերպելու առաջարկի մասին: Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Ռուսաստանի ղեկավարի, Նազարբաևի առաջարկը հիմնված է այն փաստի վրա, որ Ուկրաինան պետք է լուծի խնդիրները հարևանների հետ, այլ ոչ թե լուծումներ փնտրի արևմտյան երկրներից․ «Այստեղ երջանկությունը պետք է փնտրել ոչ թե օվկիանոսից այն կողմ, այլև հարևանների հետ բանակցություններով: Նույնպես ճիշտ մոտեցում է»,-ասել է Պուտինը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, Նազարբաևն առաջարկել է Ղազախստանում հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկիի միջև, եթե վերջիններս ցանկանում են հանդիպել չեզոք տարածքում։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից