Հասարակություն 

Բրեժնևի վարորդական իրավունքը վաճառվել է 1,55 միլիոն ռուբլիով

analitik.am

ԽՍՀՄ նախկին առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը վաճառվել է 1,55 միլիոն ռուբլիով: Լոթի վերջնական գնի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է «Գրական հիմնադրամ» աճուրդային տան կայքում, փոխանցում է Լենտան:

Լոթի մեջ ներառված է նաև նախազգուշական կտրոն, որի վրա վարորդի խախտումների վերաբերյալ որևէ նշում չկա․ «Երկու փաստաթղթերն էլ «թանգարանների մակարդակի եզակի նյութեր են»»,-ասված է աճուրդի տանը:

Նշվում է, որ վերոնշյալ վարորդական իրավունքը տրվել է 1976 թվականին, սակայն մնացել է «գերազանց վիճակում», քանի որ պատված է պաշտպանիչ շերտով: Բնութագրում նշվում է նաև, որ այն եղել է ՆԳ նախարար Նիկոլայ Անիսիմովիչ Շչելոկովի նվերը Բրեժնևին։

Այն մասին, թե ով է գնել Բրեժնևի վարորդական իրավունքը, հայտնի չէ:

Նույն շարքից