Հասարակություն 

«Mercedes ML»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

analitik.am

Նոյեմբերի 14-ին, ժամը 19:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էրիկ Հ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 50 մ) ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին: Վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից