Հասարակություն 

Բաքվում բնակելի շենքում բռնկված հրդեհի արդյունքում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ 5 երեխա

14 մարդ, այդ թվում՝ 5 երեխա են տուժել Բաքվում բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը բռնկվել է Բաքվի Խաթայի շրջանում գտնվող բազմահարկ բնակելի շենքում։

Դեպքի վայր են ժամանել հրդեհաշիջման պետական ծառայության հրշեջ ջոկատները և նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները։

Շենքի բնակիչները տարհանվել են և տեղափոխվել անվտանգ տարախք։

Հրդեհը հաջողվել է մարել։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից