Միջազգային Քաղաքականություն 

Լիբանանի նոր վարչապետ կդառնա ֆինանսների նախկին նախարարը

Լիբանանի նոր վարչապետի պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար Մուհամմադ Սաֆադին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի LBCI հեռուստաընկերությունը։

«Մուսթաքբալ» կուսակցությունը, «Ազատ հայրենասիրական շարժումը», «Ամալ» և «Խեզբոլլահ» շարժումները համաձայնության են եկել և երկրի նոր վարչապետ կդառնա նախկին նախարար Մուհամմադ Սաֆադին»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Սաֆադին 75 տարեկան է, ղեկավարել է Լիբանանի տարբեր նախարարություններ, 2011 թվականից մինչև 2014 թվականը Նաջիբ Միկաթի կառավարությունում եղել է ֆինանսների նախարարը։

Հոկտեմբերի 17-ին, Լիբանանում քաղաքացիական շարժման մասնակիցները երկու շաբաթով փակեցին երկրի հիմնական երթուղիները: Զանգվածային ցույցերի պատճառով բանկերը, պետական ​​հիմնարկները, բուհերն ու դպրոցները չեն աշխատել: Վարչապետ Հարիրին հրաժարական է տվել հոկտեմբերի 29-ին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից