Հասարակություն 

Ֆրանսիայի հարավ-արևելքում ձնաբքի պատճառով մահացել է մեկ մարդ և առնվազն 140 հազար տուն մնացել է առանց հոսանքի

analitik.am

Ֆրանսիայի հարավ-արևելքում ձնաբքի պատճառով մահացել է մեկ մարդ և առնվազն 140 հազար տուն մնացել առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դրոմի, Իզերի և Արդեշի դեպարտամենտում 140,000 բնակավայրեր մնացել է առանց էլեկտրականության: Վերանորոգման մեր բրիգադը մոբիլիզացվել է»,-ասված է Enedis էլեկտրամատակարարման ընկերության հայտարարության մեջ:

BFMTV-ն հայտնում է, որ Իզերի դեպարտամենտում ձյան ծանրությունից պոկված ծառի պատճառով մահացել է մեկ մարդ։

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ուժեղ ձնաբքի և մերկասառույցի պատճառով տարածաշրջանի յոթ բաժանմունքներում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ։

Նույն շարքից