Հասարակություն Տեսանյութեր 

Ըստ իմքայլականի, Հայոց լեզուն պետք է դասավանդվի բուհերում, բայց պայմանով

analitik.am

Բուհերում Հայոց լեզվի դասավանդման վերաբերյալ քննարկումը պետք է տեղափոխվի այլ դաշտ: Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

«Մենք բուհերին տալիս ենք ակադեմիական ազատություն: Բուհն ինքը պետք է որոշի, թե ինչպիսի Հայոց լեզվի մասին է խոսքը և որ շատ կոնկրետ նեղ մասնագիտականի են անցնելու: Հայոց լեզուն մենք բոլորս պետք է անցնենք դպրոցում, բուհում պետք է շարունակենք Հայոց լեզվի կրթությունը, բաց ինֆորմացիան տեխնոլոգիաների մեջ դա մեկ այլ մասնագիտացում է, կենսաբանության, բժշկագիտության մեջ՝ մեկ այլ, տնտեսագիտության մեջ՝ այլ:

Բուհերը՝ որպես ակադեմիական հաստատությունները, իրենք պետք է որոշեն, թե ինչպես են շարունակում Հայոց լեզուն դասավանդել: Ես կարծում եմ, որ նախարարության հաղորդագրությունը հանրությանը սա է և սա շատ առողջ վերաբերմունք է դեպի Հայոց լեզուն և դրա կրթությունը»,-ասաց Կարապետյանը:

Նույն շարքից