Միջազգային Քաղաքականություն 

Ես և Դոնալդ Թրամփն ընդհանուր մի բան ունենք․ Միլոշ Զեման

analitik.am

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ ելույթ ունենալով «Barrandov» հեռուստաընկերության եթերում, ասել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհանուր մի բան ունեն. Երկուսն էլ կասկածվում են «ռուս գործակալներ» լինելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պատասխանելով հաղորդավարին այն հարցին, թե ինչպես է ընկալում ԱՄՆ Կոնգրեսում որոշ ուժերի կողմից Թրամփի իմպիչմենտի փորձերը, Զեմանն ասել է, որ տեսնում է ինչ-որ նմանություն Թրամփի և իր միջև:

«Հայտնի է, որ մի խումբ սենատորներ սահմանադրական բողոք են ներկայացրել իմ դեմ, որն ուներ նույն նպատակը, ինչ Թրամփի դեպքում, այսինքն՝ իմփիչմենտի գործընթացը: Ես և Դոնալդ Թրամփն ընդհանուր մի բան ունենք․ երկուսս էլ կասկածվում ենք ռուս գործակալ լինելու մեջ»,-ասել է Չեխիայի նախագահը։

Նույն շարքից