Հասարակություն Տեսանյութեր 

Չեմ հասկանում, թե ինչու Իսրայելը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սոլովյով /տեսանյութ/

«Вечер с Владимиром Соловьевым» հաղորդաշարի հերթական քննարկման ժամանակ խոսել են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին:

Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն է հայ ժողովրդի համար, որը ճանաչվել է աշխարհի շատ երկրների կողմից:

Հաղորդավարի խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչում սպասում են նաև ԱՄՆ-ից, սակայն այնտեղ հարցին մոտենում են քաղաքական տեսանկյունից:

Սոլովյովը խոսել է նաև Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին՝ հայտնելով, որ այդ մասին քննարկում է ունեցել իսրայելցի գործիչների հետ:

«Ես չեմ հասկանում, թե ինչու Իսրայելը, մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է Սոլովյովը՝ հիշեցնելով, որ հրեաները նույնը վերապրել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և գիտեն, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից