Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանն այսօր իրավական պետություն չէ. Աղվան Վարդանյան

analitik.am

Այն բիրտ ճնշումները, որոնք կան դատական համակարգի վրա և այն մեթոդներով, որոնցով դատարաններն աշխատում են, նախկին ՀՅԴ-ական գործիչ Աղվան Վարդանյանին հիշեցնում է միջնադարը: Այս մասին նա խոսել է այսօր «Վերնատուն» ակումբի համաժողովի մեկնարկից առաջ:

Վարդանյանի կարծիքով, այսօր Հայաստանն իրավական պետություն չէ. «Այն, ինչ մի քանի գործերով կատարվում է դատարանների հանդեպ, ինչ կատարվում է ՍԴ-ի հանդեպ՝ նույն հեռահար նպատակներով, ակնհայտ է դարձնում, որ այստեղ իրավական պետություն չկա: Եթե որևէ քաղաքացու սա բավարարում է, ես ասելիք չունեմ»:

Նույն շարքից