Հասարակություն 

Անհայտ անձինք սպիտակ և կարմիր ներկով պղծել են ուկրաինացի զինվորների գերեզմանաքարերը

analitik.am

Լեհաստանի Պիկուլիչի գյուղի գերեզմանատանն անհայտ անձինք պղծել են ուկրաինական գրոհային բանակի զինվորների գերեզմանները: Այս մասին հայտնում է Polskie Radio-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին: Անհայտ անձինք սպիտակ և կարմիր ներկով ներկել են երկու գերեզմանաքար։

Լեհաստանի ոստիկանությունը հաստատել է գերեզմանների պղծումը և այս կապակցությամբ քրեական գործ է հարուցել: Լեհաստանում Ուկրաինայի դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին «չտրվել սադրանքներին»:

Նույն շարքից