Տեսանյութեր Քաղաքականություն 

Այս ճանապարհը շարունակելու դեպքում, այն մեզ հասցնելու է անմակարդակ, ոչ ազգային բռնապետության. Վազգեն Մանուկյան

analitik.am

Երբ 2018 թվականին ժողովրդի ցասումը պոռթկաց, երեք նպատակ կար՝ պետությունը վերադարձնել ժողովրդին, ապահովել օրինակաանություն և ազնվություն, ապահովել համերաշխություն։ Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանի խոսքերով, ազնվության հարցում իսկապես կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի արդյունքներ կան. «Սակայն դա կոռուպցիայի դեմ պայքար չէ: Բոլոր պետություններն անընդհատ պայքարում են կոռուպցիայի դեմ: Ձևերը հայտնի են, դա չի արվում ասֆալտին փռելով: Դրա համար կան օրենքներ, մշակված մշակույթ, որը չի կիրառվում: Կոռուպցիան մի քիչ նվազել է, սակայն մենք առաջ չենք գնացել այդ հարցում»:

Մանուկյանը համաձայն է, որ նախկինում եղել են խոշոր կոռուպցիաներ, որոնք պետք է լուծել, սակայն առիթն օգտագործվեց մտնելու և ամբողջ անցյալը ջնջելու համար. «5-7 հոգի մարդ կար, որոնց իրավական հիմքերով կարելի էր պատասխանատվության ենթարկել, գիծ դնել ու գնալ առաջ: Իսկ անընդհատ հետ նայելով՝ որևէ բանի չենք հասնի»:

Ինչ վերաբերում է «պետությունը ժողովրդին վերադարձնելու» կետին, Մանուկյանը նշեց, որ այդ հարցում ևս առաջընթաց չկա՝ մեկ մարդ է որոշում բոլոր հարցերը՝ Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն. «Դա՞ ենք մենք ուզում: Ասում են, որ շատ ձայն են ստացել, ժողովրդի անունից են խոսում: Բայց մեզ պետք է իրական ժողովրդավարական պետություն, որտեղ իշխանության թևերը տարանջատված են, որտեղ չկա միանձնյա իշխանություն:

Ժողովրդի բնական ցանկությունների վրա խաղալով այս խաղը կարելի է շարունակել, սակայն այն ապագա չունի: Եթե ծայրահեղացնեմ, այս ճանապարհը հասցնելու է անմակարդակ, ոչ ազգային բռնապետության: Իհարկե դա չի ստացվելու, քանի որ մենք ունենք քաղաքացիներ, ովքեր անցել են ճանապարհ ու գիտակցում են ամեն ինչ, կա ազատ մամուլ․ Կան ինստիտուտներ»։

Նույն շարքից