Տեսանյութեր Քաղաքականություն 

Նախադասությունը, որ ԼՂ հարցի լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը չէ առաջին անգամ ասել. Վազգեն Մանուկյան

analitik.am

Երբեք Հայաստանն այսքան բզկտված չեմ տեսել, ի՞նչ համերաշխության մասին կարող եմ խոսել: Ժամանակների, սերունդների խզում է տեղի ունենում: Դեն է շպրտվում այն ամեն կարևորը, ինչին հասել ենք ամբողջ ժողովրդով: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ 2018 թվականին ժողովրդի պոռթկումը նաև նպատակ ուներ համերաշխություն հաստատել:

«Այսօր մենք բավականին բարդ հարաբերություններ ունենք Արցախի և Հայաստանի ղեկավարների միջև: Տպավորություն կա, որ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ մեզ համար ապրենք»: Նախադասությունը, որ լուծումը պետք է գոհացնող լինի երեք կողմերին, առաջին անգամ ասել է Գորբաչովը, սակայն հետոհասկացան, որ հարցն այդտեղ չի թաքնված»:

Մանուկյանի խոսքերով, հայ ազգն արդեն ասել է, թե ինչ է ուզում, իսկ հիմա պետք է պրագմատիկ քայլերով հասնել դրան:

Նույն շարքից