Հասարակություն 

Ազգային բառից ոմանք խրտնում են, խաչից խրտնում են, հավատքից խրտնում են. Թաթուլ Մանասերյան

Վազգեն Մանուկյանն իր ուսերին լուրջ բեռ է վերցրել՝ որպես ՀՀ առաջին վարչապետ: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովում հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Ես գիտեմ ձեր համարձակությունը, գիտեմ, որ այն պահին, երբ կարող էիք շարունակել, կարող էիք նաև այլ խնդիրներ լուծել, հրաժարվել եք՝ միևնույն ժամանակ պաշտպանության հարցում անուրանալի վաստակ ունենալով: Միշտ կոչ եմ արել երբեք չթերագնահատել Վազգեն Մանուկյան մարդուն»,-ասաց տնտեսագետը՝ դիմելով Մանուկյանին:

Մանասերյանն իր աջակցությունը հայտնեց ՀՀ նախկին վարչապետին՝ հույս հայտնելով, որ հասարակությունը տարանջատելու դեպքում տարանջատում կլինի ոչ թե հեղափոխականների և հակահեղափոխականների, այլ ստեղծողների և փախցնողների միջև. «Փախցնողները թող ամաչեն: Այն մարդիկ, ովքեր մինչև 88 թվականն ամաչում էին հասարակության մեջ երևալ, հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել»,-ասաց տնտեսագետը՝ առաջարկելով որոշ քննարկումներ անել տեսախցիկներից հեռու:

Տնտեսագետի խոսքերով, այսօր դիմադրողականությունը բարձրացնելու խնդիր կա, որպեսզի պահպանվի ազգային կորիզը. «Ազգային բառից ոմանք խրտնում են, խաչից խրտնում են. հավատքից խրտնում են: Ես առաջարկում եմ գնալ հստակ առաջարկների ճանապարհով»,-հայտարարեց Մանասերյանը, ում խոսքերով, կուտակված մտավոր ներուժը, կապիտալը պետք է ծառայի մեկ նպատակի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից