Քաղաքականություն 

Ես անպայման ԱԺՄ կուսակցությունը նորից վերականգնելու եմ. Վազգեն Մանուկյանը հայտարարեց քաղաքականություն մտնելու մասին

analitik.am

Ես անպայման ԱԺՄ կուսակցությունը նորից վերականգնելու եմ, նախատեսում եմ գարնան ամիսներին համագումար անել, իսկ դա կնաշանակի, որ մտնում եմ քաղաքական դաշտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վազգեն Մանուկյանը:

Ինչ վերաբերում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբին, որի համաժողովն է այսօր, Մանուկյանի խոսքերով, այն վերկուսակցական է:

Ակումբի ֆինանսավորման մասով Մանուկյանը հայտնեց, որ այն գոյանում է ակումբի մասնակիցների սեփական միջոցներից, որևէ գրասենյակ չի օգնում, միայն անհատական:

Նույն շարքից